Բաժիններ՝

Samsung-ը կթողարկի սմարթֆոններ՝ 1 տերաբայթ հիշողությամբ

Samsung-ը սկսել է 1 ТБ հիշողությամբ բջջային մոդուլների թողարկումը: MicroSD-քարտերն  այլևս անհրաժեշտ չեն լինի, քանի որ 1 տերաբայթում հնարավոր է պահպանել այն ամենը, ինչ անհրաժեշտ է սմարթֆոնին, և դեռ ունենալ հսկայական ազատ տարածություն:

Հիշողության նոր քարտերը կարող են հայտնվել արդեն իսկ առաջիկա սմարթֆոններում:

Ընկերությունն օգտագործում է Universal Flash Storage (eUFS) անունը ստացած տեխնոլոգիան նոր սմարթֆոններում, այդ թվում՝ Galaxy S10-ում, որի անոնսը կլինի փետրվարի 20-ին:

UFS տիպի հիշողության քարտերն ունեն երկու անգամ ավելի արագություն, քան SSD-ները: Սակայն, քարտերի չափսերը չեն տարբերվի, հետևաբար՝ սմարթֆոնները չեն դառնա ավելի հաստ:

Կարդացեք նաև

Samsung-ը հավաստիացնում է, որ հիշողության նոր քարտերում հնարավոր կլինի պահպանել 260 10 րոպեանոց տեսանյութեր՝ 4K ձևաչափով:

Նոր քարտերի հիշողությունը կլինի այնքան մեծ, որ դրանցում հնարավոր կլինի պահպանել, օրինակ՝

  • Marvel-ի 7000 կոմիքս
  • «Գահերի խաղի» հեռուստասերիալի 5 եթերաշրջան՝ 4K ձևաչափով
  • 7 միլիոն գիրք՝ FB2 ձևաչափով
  • The Rolling Stones-ի 10 սկավառակներ՝ FLAC ձևաչափով

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս