Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերքաննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործի քննության ժամանակ ելույթով հանդես կգա: Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Եթե այսօր մեր բողոքը մինչև վերջ ներկայացնենք, և դեռ ժամանակ մնա, հնարավոր է, պարոն Քոչարյանն իր ելույթն այսօր ունենա, եթե չէ, ուրեմն հաջորդ նիստին: Ելութի տեքստին ծանոթ չեմ, ինքն է գրում իր ելույթները: Այն ինչ մենք ունենք գրելու, մենք ենք գրում, այն ինչ ինքը պետք է գրի, հենց ինքն է գրում»,- ասաց Ալումյանը:

Հարցին, թե դատարանում Քոչարյանը հայերե՞ն է ելույթ ունենում, ոորվհետև տեղեկություններ կան, որ նա ռուսերեն է գրում իր տեքստերը, Ալումյանը պատասխանեց.

«Ինքը հայերենով է ներկայացնում տեքստը, հայերեն է խոսում: Ինքը գրավոր չի ներկայացում, իր համար կոնսպեկտ է կազմում և դատարանում ներկայացնում է արդեն բացված խոսքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031