Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գեւորգ Մուրադյանի ընտրությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ նախապես շրջանառվում էր նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, այլեւ այն, որ նորընտիր նախագահը հին «պլեադայից» է՝ եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը կրթության գծով։
«Քանի որ վարչապետի ու ՀՅԴ-ի «նեպրիյազնը» գաղտնիք չէր, Կարեն Կարապետյանը սիրում էր ասել` Լեւոն Մկրտչյանն ինձ մոտ նախարար է աշխատում, եւ փորձում էր իր խորհրդականին պատրաստել նախարարի պաշտոնին»,- պատմեց կառավարության հնաբնակներից մեկը: Գեւորգ Մուրադյանը 2017-ի ԱԺ ընտրություններում եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի 48-րդ համարը, ինչպես նաեւ` ՀՀԿ խորհրդի անդամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: