«Քաղաքականության մեջ «ցենտրիստ» են անվանում այն քաղաքական ուժերին, որոնք գտնվում են «աջերի» և «ձախերի» միջև»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ իմ երեկվա հայտարարության մեջ տեղ գտած «ցենտրիզմը» որոշակի հարցեր առաջացրեց իմ ընկերների և գործընթացով հետաքրքրվող անձանց շրջանում, փորձեմ պարզաբանել այս քաղաքական ուղղության և գաղափարախոսության բնութագրիչ տարրերն ու առանձնահատկությունները:

«Ցենտրիզմը» դա քաղաքական ուժերի գիտակցության և գործունեության վիճակ է, որը բնութագրվում է չափավոր, կոմպրոմիսային ու խելամիտ` ռադիկալ և պայթյունավտանգ գորոծղություններից զերծ, գործողություններով և հիմնված է նշանակալի սոցիալական բազայի վրա:

Քաղաքականության մեջ «ցենտրիստ» են անվանում այն քաղաքական ուժերին, որոնք գտնվում են «աջերի» և «ձախերի» միջև, այսինքն՝ կենտրոնում, հավասարակշռում և կայունացնում են քաղաքական դաշտը` հիմքում դնելով պետությունն ու պետականությունը:

Պոստինդուստրիալ հասարակարգերում «ցենտրիստները» ասոցացվում են աջ ուղղվածության պահպանողականության հետ, քանի որ երկուսն էլ դեմ են արտահայտվում արմատական փոփոխություններին և կողմնակից են ազատ շուկայական տնտեսությանը, կայացած պետության և պետականության ինստիտուտների պահպանմանը և ամրապնդմանը:

Նրանք փաստացի ուղղում են ծայրահեղ քաղաքական ուժերի կողմից թույլ տրված սխալները, հարթում սուր անկյունները՝ հետամուտ լինելով կայուն և արդյունավետ գործող պետական և ազգային ինստիտուտները:

«Ցենտրիսները» օժտված են քաղաքական խնդիրների ձևակերպման և լուծման այնպիսի իմաստությամբ, որ այդ լուծումները չհանգեցնեն հասարակության և պետական, քաղաքական և այլ կառույցների ռադիկալ փոփոխությունների:

Այդ իսկ պատճառով, «ցենտրիզմը» բավականին գրավիչ է զանգվածների համար, հատկապես իրենց կյանքում կայունություն, կանխատեսելիություն և որոշակիություն փնտրող քաղաքացիների համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

Առայժմ այսքանը, եթե կլինեն հարցեր, պատրաստ եմ պատասխանել»:

Վիրտուալ իրականության հարգելի ընկերներՔանի որ իմ երեկվա հայտարարության մեջ տեղ գտած <ցենտրիզմը> որոշակի հարցեր…

Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 18. Dezember 2018

Տեսանյութեր

Լրահոս