3 չորամիրգ, որոնք հատկապես կարևոր են առողջության համար

Չորամրգերը բազմաթիվ միկրոտարրեր են պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար:

Med2.ru-ի հաղորդմամբ՝ չորամրգերը հարուստ են սննդարար նյութերով՝ սպիտակուցներ, վիտամիններ, մանրաթելեր: Մասնագետների պնդմամբ՝ դրանց ներառումը սննդակարգ օգնում է օրվա ընթացքում ավելի քիչ ուտել անառողջ մթերք, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:

Սև սալորի չիրն իդեալական տարբերակ է էներգիայի մակարդակը բարձրացնելու համար: Բացի այդ ՝ սև սալորը բազմաթիվ հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում, որը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը:

Թուզն արդյունավետ միջոց է իմունային համակարգն ամրացնելու, նյութափոխանակությունն ակտիվացնելու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս թզի չիրն օգտագործել նաև թոքերի հիվանդությունների կանխարգելման նպատակով:

Կարդացեք նաև

Չամիչը խորհուրդ է տրվում սակավարյունության դեպքում. այն ակտիվացնում է հեմոգլոբինի և էրիթրոցիտների արտադրությունը: Քանի որ թուզը հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, հատկապես օգտակար է սեզոններին, երբ ակտիվանում են մի շարք հիվանդություններ: Այն խթանում է օրգանիզմի պայքարը պաթոգենների դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31