Բաժիններ՝

ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփի փեսան է հավակնում դառնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնին հավակնում է Ջարեդ Քուշները՝ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը, որը ներկայում նրա խորհրդականն է։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, մեկնաբանելով այդ թեմայի վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումները, ասել է. «Ես տեղյակ չեմ՝ քննարկվում է արդյոք նրա թեկնածությունը, բայց կարծում եմ՝ մենք բոլորս էլ պետք է ընդունենք, որ նա լավ է նայվում ցանկացած դերում, որը նրա համար կընտրի նախագահը»:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի բազմաթիվ թեկնածուներ են նշվել այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ դրա ներկայիս ղեկավար Ջոն Քելլին այդ պաշտոնը կթողնի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Մասնավորապես, ինչպես հայտնվել է Axiosco պորտալը՝ հղում անելով մի աղբյուրի, նախագահ Թրամփը դեկտեմբերի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստիի հետ եւ քննարկել նրա հնարավոր նշանակումը:

Պորտալի տեղեկությունների համաձայն՝ պետության ղեկավարը Քրիստիին դիտարկում է որպես այդ պաշտոնի գլխավոր հավակնորդի: Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հնարավոր այլ թեկնածուների թվում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Դեւիդ Բոսսին, Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվենին: Ընդսմին Մնուչինը եւ Մալվենին, ինչպես նշում է Reuters-ը, հասկանալ են տվել, որ հետաքրքրված չեն այդ պաշտոնով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս