Բաժիններ՝

Թուրքիան ռազմարդյունաբերական ծախսերով աշխարհում 15-րդն է

Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտի 18.2 մլրդ դոլարանոց բյուջեով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Անթալիայի համալսարանում ներկայացրած զեկույցի ժամանակ այդ մասին հայտարարել է խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ «ASELSAN»-ի տնօրեն Հուլուք Գյորգյունը:

Նա հայտնել է, որ «ASELSAN»-ը աշխարհի ռազմաարդյունաբերական ընկերությունների հարյուրյակում է և շարունակաբար բարելավում է իր հորիզոնականը: Ընդ որում ընկերությունում ոչ մի օտարերկրացի չի աշխատում, բոլորը տեղացիներ են:

Գյուրգոնի տվյալներով՝ Թուրքիայում ռազմական արդյունաբերության ոլորտում գործող բոլոր ընկերություններում միասին վերցրած աշխատում է ավելի քան 35.000լ մարդ, այնինչ աշխարհում ոլորտի առաջատարներից մեկը դառնալու համար անհրաժեշտ է 400.000 աշխատակից:

«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում Թուրքիան աշխարհում 15-րդն է: Մեր երկրի ծախսած տարեկան 18.2 մլրդ դոլարը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Թուրքիայի ավիացիոն արդյունաբերության տարեկան շրջանառությունն էլ կազմում է 6 մլրդ դոլար»,- տեղեկացրել է Գյորգյունը:

«ASELSAN» տարեկան դրամաշրջանառությունը կազմել է 1մլրդ 430մլն դոլար, որի 52 տոկոսը կազմել են Թուրքիայի ԶՈւ-ի պատվերները, 20 տոկոսը՝ արտահանումը, ևս 20 տոկոսը՝ այլ ընկերությունների պատվերները:

Նշենք, որ ASELSAN-ը թուրքական պետական ռազմարդյունաբերական ձեռնարկություն է, ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս