Բաժիններ՝

Իշխող կուսակցությունը վստահ է Զուրաբիշվիլիի հաղթանակին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանել մեծ առաքելությամբ։Նոյեմբերի 28-ին Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահական աթոռի համար, բացի Զուրաբիշվիլիից, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, կպայքարի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը: «Կարծում եմ, որ մենք այս ընտրություններում կհաղթենք մեծ առավելությամբ: Մեր խնդիրն է՝ այս ընտրություններում հաղթել մոտավորապես 200 հազար ձայնով:

Դա իրատեսական է, եւ մենք աշխատում ենք դրա համար»,-հայտարարել է Կոբախիձեն: Նրա խոսքով՝ այն, որ միտումը շատ դրական է, հաստատում են նաեւ «Վրացական երազանքի» ներքին ուսումնասիրությունները: Ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ԶԼՄ-ներում սկսել են հայտնվել թեկնածուների վարկանիշների տարբեր հետազոտություններ:

Այսպես, նոյեմբերի 26-ին ipn.ge, ambebi.ge եւ kvirispalitra.ge ժողովրդականություն վայելող ինտերնետ-հրատարակությունները, որոնք մտնում են Palitra Media մեդիահոլդինգի մեջ, հարցում են անցկացրել, որի համաձայն Զուրաբիշվիլին քվեարկության երկրորդ փուլում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Rustavi2 ընդդիմադիր հեռուստաալիքի պատվերով անցկացված հետազոտության համաձայն, այն հարցին, թե «Ում օգտին դուք կվեարկեիք, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», հարցման մասնակիցների 7 տոկոսը նշել է Վաշաձեին, իսկ 35 տոկոսը՝ Զուրաբիշվիլիին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս