Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կարապետյանը: «Մեզ համար էլ էր անսպասելի նման արդյունքը: Վստահ էինք, որ հաղթելու եմ: Մրցակիցներիցս շատերը չէին կարող տիրապետել այն քաշերին, որոնք պատվիրել էին: Գուցե նրանից էր, որ նախավարժանքի ժամանակ արյան ճնշումս բարձրացավ, և ինձ լավ չէի զգում»,-շեշտեց նա:
Կարապետյանը փաստեց, որ օլիմպիական միավորները, որոնք նա կորցրեց Աշխաբադում, հնարավոր է վերականգնել Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: «Ես ժայռի պես համառ եմ, և ամեն ինչ անելու եմ նպատակիս հասնելու համար` Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը: Եթե Ռիոյի խաղերում ստացած վնասվածքից հետո սկսեցի մարզվել, ուրեմն ինձ ոչինչ չի կանգնեցնի»,- նշեց նա:
Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 171 կգ կշռող ծանրաձողը և «զրո» ստացավ: Անդրանիկը դուրս մնաց հետագա պայքարից: