««Յունայթեդից» կրած պարտությունը ցնցեց «Յուվենթուսին», սակայն վերադարձրեց ճիշտ ուղի». Ալեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսել է իր կարծիքը «Միլանի» նկատմամբ հաղթանակի մասին (2:0):
««Յունայթեդից» կրած պարտությունը ցնցեց «Յուվենթուսին», սակայն վերադարձրեց ճիշտ ուղի: Այս խաղում մենք անընդհատ հարձակվում էինք, և դա միակ տարբերակն էր, որ մեզ կարող էր ապահովագրել նրանից, ինչ տեղի ունեցավ վերջին 5 րոպեների ընթացքում:
Ինչո՞ւ չխաղաց Բոնուչչին: Նա հանգստանալու կարիք ուներ: Եվ հենց դա տեղի ունեցավ այս խաղում: Նույնիսկ պահեստայինների նստարանին նա վիրավորվեց երկրպագուների կողմից, այնպես որ, այդպես նույնիսկ ավելի լավ էր»,- նշել է Ալեգրին:
Սիրարփի Աղաբաբյան