Բաժիններ՝

Ախորժակի սրման 7 պատճառ

Ախորժակի սրացումը սովորաբար ավելորդ կիլոգրամների պատճառ է դառնում: Med2.ru-ն ներկայացրել է մի քանի պատճառ:

Ծարավ: Մարդիկ սովի զգացումը երբեմն շփոթում են ծարավի հետ: Դա սովորաբար տեղի է ունենում մարդկանց հետ, ովքեր քիչ ջուր են խմում: Այդ պատճառով, եթե սովի զգացում ունեք ուտելուց կարճ ժամանակ անց, ջուր խմեք: Եթե որոշ ժամանակ անց զգացումը չի անցնում, կարող եք ուտել:

Սննդակարգում սպիտակուցի անբավարար մակարդակ: Սպիտակուցներն ամենակարևոր սննդային նյութերից են, որոնց կարիքն ունի օրգանիզմը: Սրանք երկար ժամանակով հագեցածության զգացում են հաղորդում:

Սովի զգացումը հաճախ է անհանգստացնում նաև այն դեպքերում, երբ մարդ շատ քիչ է ուտում, և սննդի ընդունման միջև ժամանակահատվածը շատ երկար է: Մասնագետները խորհուրդ են տալիս հագեցած նախաճաշ ունենալ:

Քնի պակասը ևս կարող է ստիպել ավելի շատ ուտել: Պարբերաբար 7-8 ժամ չքնելու դեպքում նյութափոխանակությունը դանդաղում է, ուտելու ցանկություն ավելի հաճախ է առաջանում: Ախորժակի վիա ազդեցություն է ունենում նաև քրոնիկական սթրեսը:

Ախորժակի մեծացման պատճառ կարող է դառնալ նաև հիպերթիրեոզը՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, որի դեպքում նորմայից շատ հորմոններ են արտադրվում: Հիվանդության մասին կարող են վկայել նաև դաշտանային ցիկլի խանգարումը, առատ քրտնարտադրությունը, հոգնածությունը, հյուծվածությունը, մազաթափությունը:

Խնդրի պատճառ կարող է դառնալ նաև դեղամիջոցների ընդունումը: Դեղամիջոցի օգտագործման հրահանգում կարող եք գտնել համապատասխան տեղեկատվությունը. սովորաբար դրանցում նշվում է այն մասին, որ օգտագործումն ուղեկցվում է ախորժակի մեծացմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս