Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%

Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին:

Պարտատոմսերի թողարկման պայմաններն են`

  • դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը` 500 մլն ՀՀ դրամ:
  • դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, թողարկման ծավալը` 5 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46 մասնաճյուղերից մեկը: Առաջարկի վերաբերյալ մանրամասն պայմանները, Ազդագիրը և Ազդագրի լրացումը հրապարակված է ww.unibank.am կայքի «Ներդրողներ և բաժնետերեր» բաժնում:

«Պարտատոմսերը`  մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու և բազմապատկելու ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են բարձր եկամտաբերություն, որը հաստատուն ձևով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդ թողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը վկայում է բանկի հանդեպ հասարակության վստահության մասին: Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը` բարձր եկամտաբերություն, իրացվելիություն և ապահովածություն: Ի դեպ`  բանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Տեսանյութեր

Լրահոս