Բաժիններ՝

Դամասկոսում ցուցադրել են Պալմիրայի՝ Ալլաթ դիցուհու Առյուծի՝ վերականգնված քանդակը

Ալլաթ դիցուհու Առյուծի քանդակը, որը զինյալները պայթեցրել էին Սիրիայի Պալմիրայում, Դամասկոսում վերականգել են եւ ցուցադրել Ազգային թանգարանի այցելուների համար: Այդ մասին լրագրողներին պատմել է Պալմիրայի թանգարանի տնօրեն Խալիլ Ալ Խալիլին:

Դամասկոսի Ազգային թանգարանը հոկտեմբերի 28-ին այցելուների համար բացվել է սիրիական հակամարտության սկսվելուց հետո վեց տարվա ընթացքում առաջին անգամ:

Թանգարանում այցելուների համար ներկայացված կարեւորագույն ցուցանմուշներից մեկն Ալլաթ դիցուհու (հին արաբական աստված) Առյուծն է. այդ քանդակը զարդարում էր Պալմիրայի տաճարներից մեկը:

Այն իրենից ներկայացնում է առյուծի 3,5-մետրանոց արձան, որը պահապանում է վիթին: Հնագետներն այն հայտնաբերել են 1977 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս