Բաժիններ՝

Լագերֆելդը Պենելոպա Քրուսին նկարահանել է Chanel-ի գովազդում

Կինոդերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Պենելոպա Քրուսը դարձել է ֆրանսիական Chanel նորաձեւության տան բրենդ-ամբասադորը: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում:

Նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդն անձամբ է անցկացրել 2018/19 Cruise հավաքածուի գովազդային արշավի նկարահանումները, որի դեմքը դարձել է Քրուսը: Լագերֆելդի խոսքով՝ նա հավաքածուի վրա աշխատելիս ոգեշնչվել է մանկական հիշողություններով. իմ ամենավաղ հիշողությունը ոչ թե նավակն է, այլ այն ձայները, որոնք ելնում էին նավակից»,-պատմել է մոդելագործը:

Բերետները, բարակ շերտագծերը, ընդգծված ուսերով ժակետներն ու պիջակները, ոսկեզօծ կոճակները, ինչպես ծովային սպաների համազգեստի վրա է, կիսաթափանցիկ գործվածքները Միջերկրականի հետ կապված ասոցիացիաներ են առաջացնում: Հավաքածուում նաեւ տեղ են գտել Chanel-ի համար ուղենիշային թվիդային ժակետը, երեկոյան սեւ զգեստները, կարդիգանները:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ:

Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս