Բաժիններ՝

«Նիկոլն ինքը հակահեղափոխական է». Ռուզաննա Ադանալյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին

Այս պահին Կառավարության շենքի մոտ իր բողոքի ձայնն է բարձրացրել Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, ով  արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով:

Նա պնդում է, որ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը իր «վաղեմի թշնամին է», որի հետ ունեցել է նյութական խոշոր վեճ: Այն կապված է բնեղեն զարդերի՝ սերտիֆիկացված ոսկեղենի հետ։

Տուժողի իրավահաջորդը նաև տվյալներ է ձեռքբերել, համաձայն որոնց` որդուն դանակով հարվածելուց հետո նաև թունավորել են: Ըստ փորձաքննության արդյունքների` դեպքի վայրում հայտնաբերվել է «Ատրոպին» դեղամիջոցի սրվակ, որի փորձաքննությամբ պարզվել է՝ սրվակում առկա է եղել նաև թունավոր նյութ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Շիրակշին բանավան 227/106 տնակում 25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 2 հարվածով: Ամբաստանյալի կարգավիճակում է միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Սակայն տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից ոմանք լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում:

Որդեկորույս Ռուզաննա Ադանալյանն արդեն 4-րդ տարին պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Նա իրականացրել է իր սեփական հետաքննությունը, ուսումնասիրել անգամ դատական բժշկություն, քրեական դատավարություն, հայտնաբերել աղաղակող խախտումներ: Տիկին Ռուզաննան պնդում է՝ որդուն սպանել են խմբակային, ոչ թե մեկ անձ, ինչպես ներկայացրել են իրեն ու հանրությանը:

Այս պահին Ռուզաննա Ադանալյանը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս