Թվային տեխնոլոգիաները առևտրի տարեկան 2 տոկոսի աճ կապահվեն. ԱՀԿ
Նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ծախսերի հետագա նվազեցմանը համաշխարհային առեւտրում. 2016-ից մինչեւ 2030 թվականն այն գլոբալ առեւտրի տարեկան հավելյալ 2 տոկոսի աճ կապահովի: Այս կանխատեսումը տեղ է գտել Առեւտրի համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել է Ժնեւում։
«Գլոբալ առեւտուրը, կանխատեսման համաձայն, այս միտումների արդյունքում տարեկան 2 տոկոսային կետով ավելի կաճի, քանի բազային սցենարի դեպքում»,-նշում է ԱՀԿ-ն: Զեկույցի հեղինակները պարզաբանում են, որ դա համապատասխանում է «15 տարվա ընթացքում առեւտրի աճին 31-34 տոկոսային կետով»:
Նաեւ սպասվում է, որ համաշխարհային առեւտրի ընդհանուր ծավալում ծառայություններով առեւտրի բաժինը 2016 թվականի 21 տոկոսից 2030 թվականին կհասնի 25 տոկոսի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: