![](/banners/BeFunky-design.jpg)
Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրություննից
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/948735.jpg)
Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրություննից: Սեպտեմբերի 26-ի ժամը 19:00-ի սահմաններում մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ հասցեում տեղակայված՝ «Կիլիկիա բիստրո»-ի հարևանությամբ գտնվող շենքի պատշգամբից:
Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:
Կարեն Սարուխանյանը«Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երիտասարդի հետ ունեցած զրույցից հետո նա հրաժարվել է մտադրությունից: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդն անձնական խնդիրներ ունի:
Արմենուհի Մխոյան