«Ռամոսը ներողություն չի խնդրել ինձնից Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո». Լորիս Կարիուս
«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը, ով հիմա վարձավճարով հանդես է գալիս «Բեշիկթաշում», խոսել է Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ բախման մասին:
Ռամոսը Կարիուսին հարվածել էր արմունկով: Դրանից հետո անգլիական ակումբը երկու գոլ էր բաց թողել՝ Կարիուսի մեղավորությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել:
«Միայն նա չգիտեր՝ դիտմա՞մբ է հարվածել ինձ, թե՞ պատահաբար: Ռամոսը ներողություն չի խնդրել ինձնից Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Թեստերը հաստատեցին, որ ունեցել եմ տեսողական խանգարումներ: Նորմալ հանգամանքներում ես չէի անի այդ սխալները, այդ իսկ պատճառով ինձ համար բացատրելը դժվար է»,- նշել էԿարիուսը:
Սիրարփի Աղաբաբյան