Օզբիլիսը վնասվածքից հետո վերականգնվում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վնասվածք ունի: Օզբիլիսը վնասվածքից հետո նոր սկսել է վերականգնվել և բաց է թողել ակումբի երկու հանդիպում:
Վերջին անգամ Օզբիլիսը ակումբի խաղին մասնակցել է սեպտեմբերի 2-ին, երբ ֆուտբոլի Նիդեռլանդների առաջնության 4-րդ տուրում «Վիլլեմ-2»-ը խոշոր՝ 1:6 հաշվով պարտվել է ՊՍՎ-ին: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և ստացավ դեղին քարտ: