Մուն Չժե Ինը հուսով է, որ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կմիավորվեն իր կյանքի օրոք
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ նրա հարավային հարեւանի վերամիավորումը տեղի կունենա իր կյանքի օրոք: Այդ մասին պետության ղեկավարը հայտարարելէ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 25-ին:
«Շատ դժվար է կանխատեսել՝ երբ տեղի կունենա Կորեական թերակղզու վերամիավորումը, մենք չենք կարող պլաններ կազմել նման բաների վերաբերյալ»,- ասել է Մուն Չժե Ինը:
«Կարծում եմ, որ եթե մենք ապահովենք համապարփակ խաղաղություն, այդ ժամանակ երբեւէ հանկարծ կկարողանանք տեսնել երկու Կորեաների վերամիավորումը,- նշել է նախագահը: «Ես հուսով եմ, որ դա կտեսնեմ իմ կյանքի օրոք»,- հավելել է պետության 65-ամյա ղեկավարը:
Ընթացիկ ամսվա սկզբին Մուն Չժե Ինը ինդոնեզական Kompas թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կորեայի Հանրապետությունը ձգտում է ԿԺԴՀ-ի հետ լիարժեք հաշտության պայմանագիր ստորագրել արդեն մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: