Բաժիններ՝

Տնօրենի ընտրության կարգում առաջարկվող փոփոխությունը ժողովրդավար կառավարումից ետընթաց է. ԿԳ նախարարին է վերապահվում տնօրենի նշանակումը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 9-ըհանրային քննարկման է դրված «ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի հակիրճ բնութագիրն է.

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքումկկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները»:

Նախագծի միակ նպատակը, կարծես այն է, որ դպրոցների տնօրեններին նշանակի ԿԳ նախարարը, որը ետընթաց է, որովհետև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով դպրոցի շահառուները ծնողներն ու սովորողներն են, տնօրենին էլ վերահսկում է խորհուրդը, որի մեջ նաև համայնքի ներկայացուցիչներն են, ովքեր այս դեպքում ոչ մի ազդեցություն չեն ունենում տնօրենի գործողությունների վրա:

Էլ ի՞նչ ինքնավարություն, ի՞նչ ինքնակառավարվող ստեղծագործ միջավայրի ու կրթության կազմակերպման բազմազանության մասին կարող ենք խոսել: Համայնքների դերը բարձրացնելու, նրանց ներգրավվածությունն ապահովելու ու մասնակցությունը խթանելու մեխանիզմներըգտնելու, այդ հարաբերությունները հորիզոնական հարթության մեջ կարգավորելու փոխարեն, այս նախագծով այն դարձվում է ուղղահայացու արդյունքում՝վերևից կառավարվող տնօրեն:

Իսկ հորիզոնական հարաբերություններ կարելի է ստեղծել Հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների ձևավորման կարգում հիմնարար փոփոխություններ նախատեսելով, որովհետև ՀՀ կառավարության այս 2որոշումները փոխկապակցված իրավական նորմեր են: Եթե ոչ նախօրոք, ապա քննարկման դրված նախագծին զուգահեռպետք է փոփոխություններ կատարվեին նաև այս որոշման մեջ, որոնք հնարավորինսպետք է ապահովեինդպրոցի տնօրենի ընտրության ժամանակհամայնքի մասնակցությունն ու պատասխանատվությունը: Իմ կարծիքով կառավարման խորհուրդների նախագահներ չպետք է լինեն պետական մարմինների ներկայացուցիչներ: Ցանկալի կլինի մանկավարժական ու ծնողական խորհուրդների ներկայացուցիչ լինեն:

Դպրոցների կառավարման խորհուրդների անդամները լինեն 7 հոգի, 2-ըմանկավարժական խորհրդի, 2-ը՝ծնողական խորհրդի անդամներ,1-ը տեղական ինքնակառավարման մարմնի և 2-ը՝կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Առաջարկում եմ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման հետևյալ մոդելը: Օրինակ,Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները շրջանի բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների համարնշանակեն տեղական ինքնակառավարման մարմնի 1 և կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ(փաստորեն ամբողջ Երևանի համար 36 վստահելի հոգի), ովքեր յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհրդի 2 մանկավարժ և 2 ծնող անդամների հետ կմասնակցենբոլորնիստերին: Նրանք կընտրվեն հասարակական կարգով ու 1 տարով և կփոխվեն յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին: Նույնը՝ մարզերում:

Իսկ Կառավարման խորհուրդների պատասխանատվությունը բարձրացնելու օրենսդրական միակ ճանապարհը հետևյալն է՝խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ դպրոցի անունից աշխատանքային պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը և դնում դպրոցի կնիքըու պատասխանատվություն է կրում այդ տնօրենի գործունեության համար, որը պետք է ամրագրվի օրենքով: Այսնորմն ամրագրված է դեռևս դպրոցների 2002 թվականիՕրինակելի կանոնադրությամբ, սակայն այդպես էլ չկիրառվեցզուտ կուսակցական շահերից ելնելով: Հուսամհիմա այլ ժամանակներ են և կուսակցական շահեր չկան, ու դպրոցի տնօրենը պետք է ընտրվի ամենաարժանի թեկնածուն, այլ ոչ՝ նշանակվի ԿԳ նախարարի կողմից:

Հիմա գամ բուն հանրային քննարկման դրված նախագծին:

Ինչպես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի էջում նշված կարգն է պահանջում, նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկություններն առցանց ուղարկվելու դեպքում դրանք ամփոփաթերթում ներկայացվում են 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ես օգոստոսի 28-ին առցանց ուղարկել եմիմ առաջարկները, որոնք մինչ օրս չեն դրվել, ուրեմն համարվել են ոչ բովանդակային, որի հետ համամիտ չեմ և որոշեցի առաջարկներսներկայացնել մեր հանրությանը: Նշեմ, որ առաջարկներիս մի մասը դեռ օգոստոսի 5-ինուղարկել էի փոխնախարարին, սակայն դրանք նախագծում ներառված չէին: Առաջարկել եմ.

  1. 2-րդ կետի 1-ին ենթակետում «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ» բառերը փոխարինել «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:» Անհրաժեշտություն կա բացատրել,թե «իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ» նախադասության մեջո՞ր դեպքերին է վերաբերում«անհնարինության դեպքում» բառակապակցությունը, որովհետև սա որպես կանոն, դառնում է կամայականությունների աղբյուր:
  2. Ընդհանրապես հանել 13-րդ կետը, որովհետև այս կետում գրված է, որԿԳՆ ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է, իսկ 13.1 կետոմ գրված է. «« Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հետաձգված նիստիններկայացուցչի չներկայանալու դեպքում մրցույթնանցկացվում է առանցներկայացուցչի մասնակցության:». Ստացվում է, որ փաստորեն պարտադիր չէ, հետևաբար պետքչէ այս փաստաթուղթը ծանրաբեռնել, նամանավանդ որ փորձը ցույց է տվել, որ ԿԳՆ ներկայացուցիչ կարող է լինել այնպիսի մեկը, ով պարզապես հեղինակազրկում է կրթության նախարարությանը:
  3. Հակասություն կա նախագծի 13.1 և գործող կարգի 15-րդ կետի միջև. « Սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջը խորհրդի կողմից չկատարվելու դեպքում ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին (հավակնորդի պահանջով) ապահովում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:»
  4. 23-րդ կետում «Հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց» նախադասությունը շարունակել.

«Բացառապես Հավակնորդի ներկայացրածտվյալ դպրոցի զարգացման ծրագրի շուրջ:

  1. Ամբողջությամբ հանել 24-րդ կետը, որովհետև հավակնորդն արդեն ունի հավաստագիր, որը ստանալու համար նա այդ հարցաշարով արդեն գրավոր և բանավոր քննություն է հանձնել:
  2. 26-րդ կետում.« Տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»նախադասության մեջ փակ քվեարկությունը փոխել «բաց քվեարկությամբ և խորհրդի արձանագրությանը կցել խորհրդի անդամների ընտրության գրավոր հիմնավորումը»:
  3. Նախագծի 28.1 կետում.« Կրթության և գիտության նախարարը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար» կետը կամայական որոշման աղբյուր է, որովհետև ի՞նչ չափորոշիչներով է ԿԳ նախարարը որոշելու, թե հավակնորդներից ո՞վ է առավել արժանի: Ելնելով մեր իրականությունից, այս կետի հետ կապված տարբեր ենթադրություններ կարելի է անել ու ամենակարևոր հետևությունն այն է, որ, կարծեսշարունակվելու էդպրոցի տնօրենիոչ թե ընտրությունը, այլ նրա նշանակումը ԿԳ նախարարի կողմից:
  4. Տնօրենի հավակնորդները կառավարման խորհրդի նշանակած օրերին հանդիպենտվյալ դպրոցի մանկավարժների, ծնողների ու աշակերտների հետ, որոնցժամանակ թեկնածուներնիրենց զարգացման ծրագրերը ներկայացնեն դպրոցի մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին և պատասխանեն նրանց հուզող հարցերին: Այդ հանդիպումներին մասնակցեն նաև կառավարման խորհրդի անդամները, որից հետո կառավարման խորհրդի անդամմանկավարժներնուծնողներըկողմնորոշվեն ևիրենց ձայնը տան այն թեկնածուին, ով այդ հարց ու պատասխանի ժամանակ աշակերտների, ծնողների կողմից ամենամեծ հավանությանը կարժանանա, որովհետև դպրոցի շահառուներն իրենք են:
  5. Տնօրենի մրցույթի հայտարարությունը տարածել էլեկտրոնային տարբեր ԶԼՄ-ով ու մինչև հայտարարված մրցույթից 24 ժամ առաջ ԶԼՄ-երը կարող են գրանցվել դպրոցի կառավարման խորհրդի նախագահի կամ քարտուղարի մոտ՝ապահովելով նրանց ներկայությունը: (սա նոր գրեցի, մոռացել էի):

Հուսամառաջարկներսլսելի կլինենու պատշաճկերպով կքննարկվեն մեր քաղաքացիականհասարակության շահագրգիռ քաղաքացիների և նախարարության կողմից:

Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ
07.09.2018թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս