Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի երկու գյուղերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
#ՀԻՄԱ. ՕՐ 7-ՐԴ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։
Ինչպե՞ս կարելի է բացատրել այն բռնության կիրառումը, որը չի ճանաչում ո՛չ իրավունք, ո՛չ արդարություն, և որի պատճառով անպաշտպան ազգերը սրատվում, իսկ բռնավորները հաղթանակի դափնիներով են պսակվում։
Վարակումը կանխելու հավանականություն կա միայն Լայմի հիվանդության համար, բժիշկը կարող է նշանակել դոքսիցիկլին: Առանց բժշկի հետ խորհրդակցելու, ինքնուրույն հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի։
Ինչպես հուլիսի 24-ին հայտնել էր Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հուլիսի 27-ից սահմանափակվել է Հայաստանից դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը։
Չնայած ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առաջնագծում էական փոփոխությունների բացակայությանը, փոխադարձ ավիահարվածների ինտենսիվությունն աճել է։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով Նար-Դոսի փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Վաշինգտոնի հաղթանակի մասին Իրանի հետ հակամարտությունում, եթե Թեհրանը համաձայնվի լիովին բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար: Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը պատրաստ է ավարտել հակամարտությունը առանց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի, այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանն է:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան գտնվում է ավելի մեծ զինված հակամարտության եզրին։ Այս մասին նա խոսել է Axel Springer մեդիա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոպֆների փոդքասթի ժամանակ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է տարածել անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի վերաբերյալ, որը ապահովեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։
Սիրիան և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը կարգավորում է Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայանների ապագան, ըստ սիրիական պետական լրատվական գործակալության՝ այսօր հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկություններից հետո։
«Մենք զուսպ ենք գործում», – ըստ Axios-ի՝ ասել է Թրամփը։ «Մենք նրանց հետ միայն մասամբ ենք բանակցում։ Մենք պարզապես հետևում ենք Իրանին՝ հսկայական գնաճին և այն փաստին, որ նրանք փող չունեն»։
Առաջի անգամ Silk Way-ը ՀՀ օդային երկնքում նկատել եմ 2026 թ․ հունվարին։ Հետո «Հայաէրոնավիգացիա»-ից ինձ ասեցին, որ 2025 էլ ա էղել՝ «եղանակային անբարենպաստ պայմանների» պատճառով։
Երգիչ և դերասան Ռաֆֆ Հարությունյանը 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ընթացքում անդրադարձավ իր կյանքի ամենացավոտ էջերին՝ պատմելով մանկության, ընտանիքի, աշխատանքի, ստեղծագործական ճանապարհի և անձնական պայքարի մասին։
Սեփական անհաջողությունների պատճառները խորքային վերլուծելու փոխարեն՝ այս շրջանակները զբաղված են իրականությունը խեղաթյուրելով՝ այն աստիճանի, որ վերլուծաբան հանդիսացող անձը խճճվում է միմյանց հակասող և միմյանց ժխտող երկու տարբեր թեզերի մեջ՝ փորձելով դրանք միավորել։ Միաժամանակ 2018 թվականի իրադարձությունները որակում են որպես «գունավոր հեղափոխություն»՝ զուգահեռաբար նշելով, որ տեղի է ունեցել «իշխանության հանձնում»։
Թուրքիայի Գազիանթեփ նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։
Թուրքական HaberDenizde.com պորտալի փոխանցմամբ՝ «Reyhan Sarı» բեռնատար նավի սեփականատերերը և դրա անձնակազմի 15 անդամները պատրաստում են Ուկրաինայի դեմ դիմում ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան։
Օգոստոսի 7-ին Արմեն Խաչատրյան անունով ֆեյսբուքյան օգտատերը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ հրապարակում է կատարել՝ «Մշակութային բարբարոսություն Եղվարդում» վերտառությամբ, որում մի շարք իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացրել է որպես հաստատված փաստեր, դրանց հիման վրա խոսել «վանդալիզմի», «հանցագործության», «տգիտության» և մարդկանց՝ օրենքով պատժելու անհրաժեշտության մասին։