Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրառում էր արել, որ իրանցիները պետք է շարունակեն բողոքի ցույցերը և «գրավեն հաստատությունները»՝ հավելելով, թե «օգնությունն արդեն ճանապարհին է»։
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ վարչակազմի ներսում քննարկումները դեռևս գտնվում են վաղ փուլում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ եվրոպական երկրները կարող էին թույլ տալ, որ Միացյալ
Galt & Taggart հետազոտական կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները գնահատվել են 4.6 միլիարդ դոլար, ինչը տարեկան 4.9% աճ է։
Սուրբ Ծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն:
«Eurostat»-ը հրապարակել է Եվրոպայում բնակարանային սեփականության վերաբերյալ տվյալներ և այն երկրների ցանկը, որոնք դիտարկում են անշարժ գույքը որպես ամենաապահով ներդրումային միջոց։ Եվրոպայում բնակարանային սեփականության ոլորտում առաջատարը 94.3% -ով Ռումինիան է։
«Медицина» բժշկական հաստատության (Ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների դոկտոր Եվգենի Բելոուսովը կոչ է արել արթնանալուց անմիջապես հետո սուրճ չխմել։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նշել է սուրճ ըմպելու լավագույն ժամանակը։
«Աշխարհը վտանգավոր նոր դարաշրջան էր մտնում Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց շատ առաջ։ Սակայն նրա երկրորդ ժամկետում ռիսկերը գնալով ավելի են շատանում, քան նվազում»,- այս մասին տարեսկզբի՝ «Տասը հակամարտություններ, որոնք պետք է դիտարկել 2026 թվականին» վերտառությամբ հաշվետվությունում արձանագրում է Միջազգային ճգնաժամային խումբը։
Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով
Նա կոչ է արել ցուցարարներին շարունակել ցույցերը և «գրավել կառավարությունը»՝ նշելով, որ օգնությունը ճանապարհին։
Առաջնությունների երկրորդ տուրերը կկայանան հունվարի 14-ին:
«Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացրել էր Պարգը։ Նա Survivor երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ 2026 թվականի մասնակցի անունը դեռ հայտնի չէ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և
Ուկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՔՊ վարչության նիստից տեսանյութ է հրապարակել և
Վանաձորի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «Մերսեդեսը»՝ Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին։
Հակառակ պարագայում անիմաստ է թվում, նոր պատժամիջոցի կիրառումը։ Սա կողմնակի ցուցիչ է, որ կամ հարված չի լինի և առաջնայնությունը
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Այցի ծրագրում
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
Փոխնախագահը ընդգծել է այն դաժանությունը, որով մարդիկ սպանվել են, և օգտագործված զենքերի բազմազանությունը։ Նա չի նշել զոհերի թիվը,
ՆԳՆ-ից նաև տեղեկացնում են, որ հունվարի 15-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հունվարի 8-ին ընդունված դիմումների շրջանակում պատրաստված փաստաթղթերը քաղաքացիներին հանձնելու նպատակով։
Մամուլն արդեն գրել է, որ «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանն աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում։ Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է այն բանից հետո, քանի որ սկզբում ընդդիմադիր էր, հետո դարձավ իշխանական, իշխանության հետ մասնակցում էր Հովհաննավանքի պատարագներին, նաև Աննա Հակոբյանի կազմակերպած «կրթվելը նորաձև է» միջոցառմանը։
Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
Եվրոպական վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության տակ հաշվառված են Ուկրաինայից արտագաղթած 4.3 միլիոն ոչ ԵՄ քաղաքացիներ։
Բանակը նվիրական կառույց է և պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը՝ այն է Հայրենիքի պաշտպանությունը