Ռուսաստանի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներից ստացված խիստ հավաստի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին (հունիսի 5-6-ին) Հայաստանում սպասվում է իսկական տեղեկատվական պայթյուն, որն էականորեն ազդելու է ընտրությունների ելքի վրա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Իսրայելն ու Լիբանանը երեկ ԱՄՆ միջնորդությամբ ուղիղ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթի՝ կողմերն առաջընթաց են գրանցել:
Իրանն անհրաժեշտության դեպքում կբանակցի, բայց չի վստահում ԱՄՆ-ի տված որևէ խոստման, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Նիկզադը:
Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Լոռու մարզում։ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նախագահ Պուտինի մասնակցությամբ համաժողովից առաջ՝ այս գիշեր Սանկտ Պետերբուրգը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանը Իրանի կողմից օդային հարձակման է ենթարկվել, կան վիրավորներ, օդանավակայանի առաջին տերմինալը լրջորեն վնասվել է:
Բելգիական դատարանը կալանք է դրել Google Belgium-ի 115 մլն եվրոյի (66 մլդ տենգե, 133 մլն դոլար) ակտիվների վրա՝ ռուսական «Գուգլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի հիման վրա։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։
Քոչարյանը և Ծառուկյանը ինքնուրույն չեն մտել քաղաքականություն. Փաշինյանը հերթական մեղադրանքը հնչեցրեց
Ուկրաինայի զինված ուժերը նախնական հարված են հասցրել Մելիտոպոլի մսի գործարանի տարածքին։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆիֆայի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռոնալդինյոն։ Լեգենդար բրազիլացին և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան միջազգային համագործակցությամբ։
Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից, Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ֆասթ Բանկի հովանավորությամբ Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիայի և Քիթ կոկորդ ականջի ու գլխի և պարանոցի վիրաբուժության ասոցիացիայի հետ համատեղ օրերս իրականացրել են գիտական հանդիպում։
Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:
Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը։ Այս մասին Վեստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Սանկտ Պետերբուրգում խափանումներ են նկատվում բջջային ինտերնետի աշխատանքում։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ միջոցառումներ է իրականացնում ՀՀ պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:
Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը ոգևորված խոսում էր այն մասին, որ Հայաստանում զբոսաշրջային բում է տեղի ունենում։ Զբոսաշրջիկների հոսքերն աննախադեպ տեմպերով ավելանում են՝ չտեսնված բարձր աճեր են գրանցվում։ Այնքան բարձր, որ իր հավատն էլ չի գալիս։
Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից և արգելափակել նրա երկխոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ
Այս գիշեր հարձակման է ենթարկվել նաև Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքը։
Նշվում է, որ վարչապետն ԱԳ նախարար Բայբա Բրաժեին կհանձնարարի «այս հարցի լուծումը գտնել» ԵՄ-ի հետ համակարգմամբ։
2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի ստորաբաժանումների ապօրինի առաջխաղացման հետևանքով օկուպացվել են Սև լճի շրջակայքի և հարակից լեռնաշղթայի մի շարք կարևոր հայկական բարձունքներ։
Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին՝ Զախարովան նշել է, որ դա նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ։
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով բանակցությունների երրորդ փուլը տեղի էր ունեցել Վաշինգտոնում մայիսի 14-ին։
Ավելի վաղ բրիտանական Financial Times (FT) թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի գծով ուսումնասիրում է Եվրոպայի երկրներում լրացուցիչ միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը՝ համոզելու դաշնակիցներին ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության հարցում:
Ականատեսների խոսքով՝ զոհվածներից մեկը գիտակցաբար է նետվել գետը
Երկու շաբաթ է, ինչ Չինաստանում տեղի է ունեցել ածխահանքի ողբերգական փլուզումը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 80 տասնյակ մարդ: Այդ ողբերգության առիթով Չինաստանի նախագահ Սիին ցավակցել են աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ:
Հրամանատարությունը հաղորդում է, որ իրանական հարվածները չեն հասել թիրախներին. Քուվեյթի ուղղությամբ արձակված երկու հրթիռներն ընկել են ճանապարհին, Բահրեյնի ուղղությամբ արձակված երեք հրթիռներն անմիջապես խոցվել են ԱՄՆ-ի և Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։