Արտաքին գործերի նոր նախարար Էդ Միլիբենդը նախկինում զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը Քիր Սթարմերի կառավարությունում և դիտարկվում էր նաև որպես Էնդի Բերնեմի օրոք կանցլերի (ֆինանսների նախարարի) պաշտոնի թեկնածու:
Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են Իրանի տարածքից արձակված երեք հրթիռ այն բանից հետո, երբ դրանք մուտք են գործել թագավորության օդային տարածք:
Պորտուգալիան որոշում է ընդունել ձեռք բերել իտալական Fincantieri նավաշինական ընկերության արտադրության երեք ֆրեգատ: Որոշման մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ գործարքն անվանելով կարևոր քայլ եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամփոփել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները և առանձնահատուկ գովեստի խոսքեր ուղղել կազմակերպիչներին ու ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին: Քննարկվում են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, դրանց թվում՝ Իսրայելի՝ հակամարտության մեջ ներքաշվելու հավանականությունը, եթե Իրանը որոշի հարված հասցնել երկրին, հայտնում է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը:
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքների, թիմի հավակնությունների և իր ապագայի մասին։ Հայ ֆուտբոլիստը վստահ է, որ թիմն ի զորու է կրկնել նախորդ տարվա հաջողությունները։
Բեզոարյան այծերի հաշվառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են արգելոցից։
Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ:
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված նոր նախաձեռնությունը նախատեսում է կողմերի փոխադարձ հրաժարում ագրեսիվ գործողություններից: Դրա մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։
Հստակ է, որ մարդ պարտավոր է պայքարի մեջ մտնել, ստիպված է պատերազմ մղել, քանի որ երկու ուժերի ազդեցության տակ է գտնվում: Մարմնի և հոգու պայքարը միշտ գոյություն ունի: Մինչև իսկ Պողոս առաքյալն է այդ պայքարին ենթարկվել, նա էլ է հուսահատական վայրկյաններ ունեցել. «Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից» (Հռոմ. Է 24):
Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ցածր փոխարժեքի քաղաքականության հետևանքով սննդամթերքի շուկայում գները դուրս են եկել վերահսկողությունից։
steptohealth կայքը գրում է, որ յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային տենդենց է:
Հայաստանը կորցնում է իր դիրքերն ու տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու հնարավորությունները՝ վերածվելով Արևմուտքի խամաճիկի։ Իսկ Ռուսաստանը մնում է կլանված ուկրաինական ուղղությամբ։
Հուլիսի 19-ին ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչում մրցեցին Արգենտինան ու Իսպանիան և խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով։ Իսպանիան երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնության ավարտից հետո տվյալներ են հրապարակվել է թիմերի ստացած եկամուտների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ հրապարակված տվյալների՝ չեմպիոնական տիտղոսը նվաճած Իսպանիան ստացել է 50 մլն դոլար, Արգենտինան՝ 33 մլն դոլար, իսկ […]
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը հաստատել է, որ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ թե 48, այլ աննախադեպ՝ 64 ազգային հավաքական: Սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն երկրորդ անգամ անընդմեջ կընդլայնի մրցաշարի մասնակիցների քանակը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:
ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։
ԱՄԵՆ ՈՔ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմն անցկացրել է իր առաջին միջազգային հեռախոսազրույցը պաշտոնը ստանձնելուց հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էին, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։
Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ՝ իր պակիստանցի գործընկեր Սայեդ Մոհսին Նաքվիի հրավերով՝ քննարկելու առևտրի, սահմանային անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները, հայտնում է IRNA գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դևիդ Լեմին, ինչպես նաև ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը լքել են կառավարությունը՝ առանց սպասելու վարչապետ Էնդի Բերնեմի կաբինետի նոր կազմի հայտարարմանը:
Իսրայելի վարչապետը «չի ձերբակալվի ոչ մի դեպքում և ոչ մի ձևով, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում», Truth Social սոցիալական ցանցում կատարած իր հրապարակման մեջ հավաստիացրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Նա պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։ Նշենք, որ Մանուկյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։
2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան սկսեցին ակտվորեն խոսել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին։ Դրանից հետո Հայաստանը սկսեց ինտենսիվորեն կահավորել ու նորոգել Մարգարայի անցակետը, վերջերս էլ արդեն հայտնի դարձավ, որ անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման, սակայն սահմանն այդպես էլ երրորդ երկրների քաղաքացիների համար շարունակում է փակ մնալ։