Անցած 15 ամսվա ընթացքում մենք ռազմական ոլորտում արձանագրել ենք մեկ տասնամյակին համարժեք առաջընթաց․ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Տոլյատիի «Ակրոնն» ու Երևանի «Փյունիկը» համաձայնության են եկել կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի տրանսֆերի շուրջ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ ասելով, որ Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը ԵՄ աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը, հակասում ԵՄ կանոնակարգերին և Եվրոպայի արժեքներին։ Այս մասին նա գրել է X հարթակում։
«Սիրո շողեր եմ ուղարկում Apple-ի ողջ համայնքին՝ որպես գլխավոր տնօրեն իմ վերջին օրը։ Իմ պաշտոնը կփոխվի վաղը»,- գրել է նա սոցցանցերում։
Այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ հայտագրման գործընթացը շարունակվում է։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։
Կրասնոյարսկի Երեխաների իրավունքների միջտարածաշրջանային կենտրոնում հայտնել են, որ հարձակվողը յոթերորդ դասարանի աշակերտուհի է։ Երբ նա փորձել է գործի դնել դանակը, ուսուցչուհուն օգնության է հասել ծնողներից մեկը, որն աղջկան դուրս է հրել դասարանից։
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են անցկացրել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների 26-րդ գագաթնաժողովի շրջանակում, հաղորդել է Mehr-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել ապահովել նավագնացության լիակատար ազատությունը Մերձավոր Արևելքում՝ Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։ Այս մասին նա ասել է Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով նիստում։
Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ը երդում է տվել խորհրդարանում։ Այս մասին հայտնել է NRK հեռուստաալիքը։
Ըստ Վենսի՝ Չինաստանի հետ տարաձայնությունները չեն խանգարի ԱՄՆ-ին Պեկինի հետ դրական հարաբերություններ պահպանելու փորձերին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Չինաստանին դիտարկում է որպես մրցակից, որի հավակնությունները կարող են հակասել ԱՄՆ-ի շահերին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազավիլիի հրավերով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Չիֆթչիին և նրա պատվիրակությանը դիմավորել են Սուլխան Թամազավիլին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արըն և այլ պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակչուհի է զոհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված կրակոցների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են առողջապահության պաշտոնյաները։
«Նրանք անընդհատ հայտարարություններ են անում, բայց մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք մինչ օրս»,–«Վեստիի» հետ զրույցում ասել է Անդրեյ Նիկիտինը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով, հյուրընկալվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում և ներկա գտնվել ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղազախստանի նախաձեռնությամբ ընդունել է բանաձև, որն ապրիլի 22-ը հռչակում է Մոլորակի կանաչապատման միջազգային օր։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Խնդրեմ, ձեզ այսպես են խաբում. Էդգար Ղազարյանը՝ աղբանոց դարծած Ակադեմիական չեղած քաղաքի տարածքից
Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում, որտեղ այսօր տեղի ունեցան ՇՀԿ և ՇՀԿ+ գագաթնաժողովները, մեկնարկում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների հերթական փուլը: Ինչպես ավելի վաղ էր ազդարարվել, նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Փաշինյանի հետ։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Ընդունվել են չափանիշներ այն իրավիճակների համար, երբ ապրանքների միջսահմանային տեղաշարժը թույլատրվում է առանց ազգային հետագծելիության համակարգերում տվյալների մուտքագրման:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ավարտել Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերամզը:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Հմայակ Մեհրաբյանի անվան Գանձաքարի միջնակարգ դպրոց և Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց։
Արդեն տևական ժամանակ է՝ «Georg X» կեղծանվամբ հանդես եկող բլոգերը, որը սոցիալական ցանցերում աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանի իշխանության և իշխանական օրակարգի ակտիվ պաշտպանությամբ, փորձում է ներկայանալ նաև որպես քաղաքագետ։
Ըստ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի՝ Մոսկվայում եկեղեցու մոտ տղամարդը բահով հարձակվել է ծխականների և շտապօգնության աշխատակիցների վրա։