Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան հարվածներ կհասցնի ցանկացած ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակումների։
Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 294-ի, ևս 320 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։ Այս մասին հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը։
Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունումն ու բացթողումը այն բանից հետո, երբ հանվել են ժամանակավոր սահմանափակումները, որոնք գիշերը մտցվել էին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով, հայտնում է Ռոսավիացիան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խոստում է ստացել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ և այժմ սպասում է դրա կատարմանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Օգոստոսի 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Այսօր՝ օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ստորագրելով Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, փաստացի ճանաչել է «դիմադրության առանցքի» գոյությունը, հաղորդել է Mehr-ը։
Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար:
Թուրքիայում 16-74 տարեկան անձանց շրջանում ինտերնետի օգտագործման մակարդակն 2026-ին հասել է 92.3%-ի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1.4 տոկոսային կետով։
Ցավոք, հաճախ է պատահում, երբ լսում ենք միջին տարիքի տղամարդկանց հանկարծամահության դեպքերի մասին: Երբեմն, ոչ տեղեկացված մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե սա պատահում է լիովին առողջ մարդկանց հետ, և մարդն այս դեպքում անզոր է, սակայն ոչ միշտ է դա այդպես:
Ընդհանրապես, վիրահատական բուժման նպատակն է անևրիզման բացառել արյան շրջանառությունից: Այսօր գոյություն ունի 2 տեսակի վիրահատական միջամտություն՝ բաց և ներանոթային (էնդովասկուլյար): Բաց վիրահատությունների ժամանակ հատում ենք որովայնը, սեղմում ենք աորտան և զստային զարկերակները, բացում ենք անևրիզման և լայնացած հատվածը փոխարինում ենք արհեստական անոթային պրոթեզով:
Կառավարությունը որոշել է վերանայել սոցապ նախարարության անվանումը և դարձնել բարեկեցության նախարարություն։ Դա, իհարկե, սոցիալապես անապահով ընտանիքների ու քաղաքացիների կյանքում բան չի փոխում, նրանք շարունակելու են մնալ նույն սոցիալապես անապահովները։ Այլ բան, որ կառավարության համար է մեծ բան փոխում։