Պենտագոնն ընդունում է, որ այս փուլում Իրանին հասցվող ամերիկյան հարվածները հասել են իրենց արդյունավետության սահմանին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Միհրան Շահզադեյանն ասաց՝ Խորհրդային Միության տարիներին իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել, կամ նման եզրույթ որևէ իրավական ակտում կիրառված չէ։
Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն:
Ինչպես հայտնի է՝ օրերս շուկաներից մեկում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ձմերուկ վաճառող տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին՝ քրեական հետապնդում նախաձեռնվել էր խուլիգանության հատկանիշներով։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական ուժերի և իսրայելցի զինված վերաբնակիչների կողմից օկուպացված Արևմտյան ափին հարձակումների աճը։ Այս մասին նշված է Պաղեստինի նախագահական գրասենյակի հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հրապարակել՝ նվիրված Այա Սոֆիայի (Սուրբ Սոֆիա)՝ կրկին որպես մզկիթ բացվելու 6-րդ տարեդարձին։
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում հրշեջ խմբերը չեն կարողացել տեղայնացնել անտառային հրդեհների երկու օջախները, որոնք արդյունքում միաձուլվել և վերածվել են մեկ հսկայական հրդեհի: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Թուրքիայի Բաթման նահանգի Ասրի գերեզմանատանը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) Կենտրոնական շրջանային վարչության անդամ Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրջան Դիրեքը, և եղբորորդին՝ Բեքիր Դիրեքը:
Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են լրատվականից:
Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ. գրում է shamshyan.com-ը։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 26-ին ժամը 11։13-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, քաղաքական և հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է ժողովրդին և հորդորել է պայքարել ՀՀ ներկայիս իշխանության և երկրում ստեղծված իրավիճակի դեմ։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1405-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 51-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։
Այսօրվանից՝ հուլիսի 27-ից, հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց։ «Ռոսսելխոզնադզորը» պահանջել է դադարեցնել Հայաստանի բոլոր գործարաններից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 92.09 դոլար, ինչը նախորդ փակման համեմատ ցածր է 4.69 դոլարով (4.85%-ով)։ Ուրբաթ օրը դրանք նվազել են 3.91 դոլարով (3.88%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 96.78 դոլարի։
Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են վստահ մեկնարկել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ զինամթերքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների պակասն Իրանի դեմ ռազմական ճնշման ուժեղացումը հետաձգելու պատճառներից մեկն է։ Այս մասին նախագահն ասել է The Wall Street Journal-ին։
Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
Զինվորական աղբյուրները թերթին հայտնել են, որ այդ փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը և ԱՄՆ-ն հրադադար են կնքել ապրիլին, մինչդեռ վերջին կորուստները վերաբերում են հուլիսին։
Իրանի դիվանագիտական կորպուսը պետք է հետևի այս գործին և իր խոսքն ասի. Լուիզա Սարգսյան
Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների վարքագիծը: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության գործող մեդալակիր, 80 կգ քաշային Վահե Հովեյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում։
Ցավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բեսպրեդելը սանձազերծվել է իրանցի 2 խաբեբաների պատճառով. Իվետա Տոնոյան
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Աշ-Շարաան հայտնել է, որ կողմ է Լիբանանի պետական ինստիտուտների ուժեղացմանը, և որ հարաբերությունները պետք է հաստատվեն օրենքի գերակայության միջոցով։
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ. #ՈՒՂԻՂ
Արաղչին հավելել է, որ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և հայտնել նրանց, որ Ուկրաինայի գործողությունը «չի կարող անպատասխան մնալ»։