Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, բայց առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ։ «Փաստինֆոյի» հետ զրույցում այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք քարտուղարի ֆեյսբուքյան էջից:
Ճապոնիայի կառավարությունը կստեղծի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին կենտրոնացված հետախուզական ծառայությունը։
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Վալիոլլահ Հայաթին:
Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Դատարանը Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի եղբորը՝ Դավիդ Սանչեսին, դատապարտել է 9 տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկման՝ Բադախոսի գավառական խորհրդում աշխատանքի տեղավորման գործով։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Էստրեմադուրայի Գերագույն դատարանից։
Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել Հորմուզի նեղուցում իրականացվող նավագնացությունը՝ նավերի անվտանգության ապահովման դիմաց որպես փոխհատուցում ստանալով դրանցով տեղափոխվող բեռների արժեքի 20%-ը։
ԱՄՆ-ի երկու նահանգներում ավելի քան 3 հազար մարդ է սննդային թունավորում ստացել՝ ցիկլոսպորա մակաբույծով վարակված աղցանային կանաչեղեն օգտագործելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեկ 13-ամյա աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին շաբաթվա վերջին նախատեսում է մի շարք հանդիպումներ ունենալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի և ամերիկյան էներգետիկ ընկերությունների ղեկավարության հետ։ Նրանք քննարկելու են անվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցը։ Այս մասին հայտնում է ամերիկյան «Al-Monitor» պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում:
Իսրայելի և Լիբանանի բանակցությունները սկսվել են Հռոմում ԱՄՆ դեսպանատանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 14-ի առավոտվա դրությամբ մահացածներից 27-ի ինքնությունը պարզվել է։ Ավելի քան 70 մարդ վիրավորվել է, որոնցից 24-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։
Աունը հույս է հայտնել, որ հուլիսի 14-ին Հռոմում Իսրայելի հետ նախատեսված երկկողմ բանակցությունների փուլը կհանգեցնի շոշափելի և գործնական քայլերի, կսկսվի լիբանանյան տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումն այդ տարածքներում։
ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը, որը հինգուկես տարի առաջ գերեվարվել է և հայտնվել Բաքվի բանտում, այսօր առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնել ու պայքարում է իր կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը երկուշաբթի հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի քրոջը` Դարլին Գրեհեմ Նորդոնին, նշանակել է եղբոր պաշտոնում, որպեսզի նա աշխատի Սենատում մինչև եղբոր պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Լին Ցզյանը հավելել է, որ Չինաստանը նշված հարցերում կառաջնորդվի երկրի նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններով, «անդադար ջանքեր կգործադրի» Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման և իրադրության կայունացման համար։
Իրանի մի քանի քաղաքում նոր պայթյուններ են լսվել։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Որոշումն ընդունվել է նավթամթերքների պակասը կանխելու և ներքին շուկայում կայուն մատակարարումներ ապահովելու նպատակով։
Այնտեղ նաև նշել են, որ հրապարակումը Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս է, իսկ թերթն ինքնին արժանի չէ վստահության, քանի որ հրապարակել է մի պատմություն, որին չարժե ուշադրություն դարձնել։
Հուլիսի 13-ին ԵՄ-ն պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել ռուսական VK ընկերության, ինչպես նաև «Коммуникационная платформа» ընկերության դեմ, որը ԵՄ-ում անվանում են Max հարթակի իրավաբանական ներկայացուցիչ։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն։
Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։
Մանվել Գրիգորյանն իրական սարսափ էր թուրքերի համար, ցավոք, ժողովուրդը նրան չընդունեց. Ազատամարտիկ