Հունգարիայի խոշորագույն նավթային ընկերության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կա զnh

Հունգարիայի խոշորագույն նավթագազային «MOL» ընկերության Տիսաույվարոշի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը։

«Tiszaújvárosi Krónika» թերթը հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, «Mol Petrolkémia» գործարանում պայթյուն է տեղի ունեցել պիրոգազի խողովակաշարի վրա։

Աղետների կառավարման վարչության տվյալներով՝ բնակչությանը պայթյունը չի սպառնում։ Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն շրջանի աղետների դեմ պայքարի վարչության մամուլի քարտուղար Դավիդ Դոյչակը հայտնել է, որ տեղում բռնկված հրդեհը մարվում է մի քանի կողմից՝ ջրցան մեքենաների և փրփրագոյացուցիչների կիրառմամբ, իսկ տեխնիկական համակարգերն անցնում են հովացման ընթացակարգ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031