Նիկոլ Փաշինյանն ուրախացել է. ԵՄ-ն կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում. մնում է՝ բիզնեսը լսի կոչը

Պատմականորեն կա այնպիսի ընկալում, թե Հայաստանը գտնվում է վատ կամ նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում, և այսօր ԵՄ գործընկերներից շատ խորհրդանշական էր լսելը, որ Հայաստանը գերազանց աշխարհագրական դիրք ունի, մասնավորապես, գտնվում է արևելքի և արևմուտքի միջև, կամ արևելքը և արևմուտքն իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա:

Այս մասին Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանով, թերևս, արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը և այս ձևակերպումներն արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք միևնույն տեղում գտնվելով, քաղաքական գործընթացների արդյունքում պատմականորեն վատ և նույնիսկ սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք: Աշխարհագրական այն դիրքից, որը ծառայում էր կամ օգտագործվում մեր բոլոր պրոբլեմները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է և պիտի ակնհայտորեն ծառայի ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականն իրագործելու համար»,- շարունակեց նա:

Բայց, ըստ Փաշինյանի, տեղի ունեցող պատմական փոփոխությունների համատեքստում միակ նրբությունը չէ, այլ այն, որ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին հրավիրում է ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ:

Կարդացեք նաև

Բայց, ըստ Փաշինյանի, տեղի ունեցող պատմական փոփոխությունների համատեքստում սա միակ նրբությունը չէ, այլ այն, որ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին հրավիրում է ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ:

«Սովորաբար, նախորդող ողջ շրջանում՝ անկախությունից ի վեր, Հայաստանը համարվել է ներդրումների ռիսկային գոտի, հիմա ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին հրավիրում է ներդրումներ անել Հայաստանում, սա պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում նման կոչ, ուղերձ չենք լսել միջազգային գործընկերներից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ էներգետիկ ոլորտում կան լուրջ ծրագրեր, որպեսզի մեկտեղվեն ՀՀ ռեսուրսները և այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են ԵՄ-ին:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ անդամակցությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հասկանում է՝ որևէ մեկը չի կարող լիիրավ անդամ դառնալ՝ առանց ԵՄ ստանդարտներին համապատասխանելու:

«Հետևաբար, մեր առաջնային խնդիրն է՝ նախ համապատասխանել ԵՄ ստանդարտներին, իհարկե, ԵՄ մեր գործընկերների աջակցությամբ: Երբ մենք արդեն լիարժեք համապատասխան կլինենք ԵՄ ստանդարտներին, այդ դեպքում մեզ կամ կընդունեն ԵՄ, դա քաղաքական որոշման հարց է, և ԵՄ-ն ինքը պիտի որոշում կայացնի, կամ՝ կարող է ԵՄ-ն որոշել, որ այլևս չի ընդլայնվում որևէ պատճառով»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031