Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանին հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։
Իրաքի օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար շուրջ 40 օր փակ էր տարածաշրջանում հակամարտությամբ պայմանավորված ռիսկերի պատճառով։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Մյունխենի «Բավարիայի» և Ռեալ Մադրիդի միջև առաջին խաղում խաղի լավագույն խաղացող է ճանաչվել գերմանական ակումբի փորձառու դարպասապահ Մանուել Նոյերը։ Դարպասապահն ինը սեյվ է կատարել, ինչը 2017 թվականից ի վեր նրա լավագույն ցուցանիշն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:
Լոռիում՝ Վանաձորում, կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։
Գիշերը հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են անհապաղ հրադադարի և կսկսեն բանակցել Իրանի կողմից ներկայացված 10-կետանոց ծրագրի շուրջ։
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։
Իսրայելը դժգոհ է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ շփումները:
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի մարդու իրավունքների օմբուդսմեն Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ. իրադարձությունները ճանաչել՝ որպես «ցեղասպանություն»։ «Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների […]
ԱՄՆ մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից, Իրանի ուղղությամբ տարածաշրջանային բազաներից ցանկացած հարձակման արգելք և ուժերը մարտական պատրաստության վիճակի բերելուց հրաժարում։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արտեմ Ասատրյանը ձերբակալվել է նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։
Եվրոպան թեթևություն է զգում Իրան-ԱՄՆ հրադադարի շնորհիվ: Այս մասին գրում է Politico-ն:
#ՀԻՄԱ. ԱԺ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի շողոքորթությունը կարող է բավարար չլինել դաշինքի և Միացյալ Նահանգների պառակտումը կանխելու համար, հաղորդում է Politico-ն։
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:
Ցուցարարները պահանջել են երկրի նախագահից հարգել իրենց իրավունքները և պաշտպանել Ամազոնի անտառները։
Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է իրական ժամանակում նավերի ընթացքին հետևող առաջատար առցանց ծառայությունը՝ Marine Traffic-ը:
Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ամերիկյան պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն Կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հրահանգ չի ստացել՝ Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անցկացնելու համար:
Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան խումբը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր Իրանում զոհվել է 3636 մարդ:
Իսրայելի բանակի խոսնակը X-ում գրառման մեջ զգուշացրել է, որ հրամանը հատկապես ուղղված է ալ-Աբբասիյա և Շիբրիհա շրջանների բնակիչներին։
Երրորդ երկրները, այդ թվում՝ Իսրայելը, կարող են հարձակումներով խախտել Իրան-ԱՄՆ հրադադարը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը։
Վերջին հարցման արդյունքը 10 օր առաջ ենք ստացել. GELLUP-ի հարցումը խեղաթյուրված է. Իշխան Սաղաթելյան
Ապրիլի 9-ին Ռյուտեն ելույթ կունենա և կմասնակցի Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկմանը։
Գյուղնախարարությունը քանդվեց. Վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, իսկ աչքը ղազախական ցորենի վրա է
Արգելելու ենք պաշտոնյային առնչվող բարեգործական հիմնադրամի ստեղծումը. ծրագիր` սոցիալական երկրի մասին