ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն
ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն, հայտնում են ԿԸՀ-ից։
Նշենք, որ քաղաքական ուժերի մեծ մասն այսօր է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Հայաստանի շնորհապետական կուսակցություն,
- «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն,
- «Ուժեղ Հայաստան» դաշինք,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
- «Միասնության թևեր» կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն,
- «Հայաստան» դաշինք, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցություն,
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
- «Նոր Ուժ» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, Ռեֆորմիստների կուսակցություն,
- «ԴՕԿ» կուսակցություն,
- «Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն,
- «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն։
Քաղաքական ուժերի գրանցումն ավարտվելու է մայիսի 3-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։



