Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ
Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները։
Պրեմիում դասի նոր քարտատեսակներն Ակբա բանկը տրամադրում է թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։
Քարտատեսակներն առաջարկում են բազմաթիվ առավելություններ հատկապես ճամփորդության սիրահարների համար։
Mastercard World Elite քարտի հիմնական առավելություններն են.
- Անսահմանափակ հնարավորություն Fast Track ծառայությունից օգտվելու համար
Քարտապաններն ունեն Fast Track ծառայությունից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, որն ապահովում է արագ և առանց հերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։
- Անսահմանափակ մուտքեր օդանավակայանների Lounge Key սրահներ
Քարտապանները կարող են անսահմանափակ մուտք գործել աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ՝ վայելելով բոլոր առավելությունները թռիչքից առաջ։
- Ճամփորդական բժշկական և ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն
Քարտապաններին տրամադրվում է ճամփորդական բժշկական ապահովագրություն, ինչպես նաև ճամփորդության ընթացքում ուղեբեռի կորստի, ուշացման, թռիչքի բաց թողնման, ուշացման և չեղարկման ապահովագրական փաթեթ։
- Այլ առավելություններ
Բացի նշված առավելություններից, քարտապանները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով օգտվելու Concierge ծառայությունից, ստանալ 3 ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ, մինչև 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի 500 և ավելի սպասարկման կետերում (առկա և առցանց)՝ Mastercard Travel Rewards ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել priceless.com հարթակի բացառիկ փորձառություններից։
- Մինչև 2 կից քարտ ունենալու հնարավորություն։
Mastercard World Elite քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Mastercard World քարտի հիմնական առավելություններն են.
- տարեկան 6 անգամ Fast Track ծառայությունից օգտվելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
- տարեկան 6 անգամ աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
- 24/7 հասանելիություն Concierge ծառայությանը,
- 1ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։
Mastercard World քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




