Պյատիգորսկում ահաբեկչական հարձակում պլանավորելու մեղադրանքով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացու, որը մեղադրվում է Ուկրաինայի հետախուզական գործակալությունների հանձնարարությամբ ՌԴ իրավապահ մարմինների վրա ահաբեկչական հարձակման պլանավորման մեջ։
Նշվում է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերը հայտնաբերել և արգելափակել են ձերբակալված կնոջ ուսապարկում գտնվող ռումբը, երբ նա գտնվելիս է եղել Պյատիգորսկի իրավապահ մարմինների մոտակայքում։
«Ահաբեկչական հարձակումը միտումնավոր պլանավորվել է առավոտյան ժամերին՝ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհերի թիվը մեծացնելու համար», – հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայությունը։ Կինը 1969 թվականի ծնունդ է։ Նրա մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Ծառայությունից նաև հայտնել են, որ ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հանրապետություններից մեկի մի քաղաքացի։ Նա պետք է պայթեցներ ուսապարկում գտնվող ռումբը, որի հետևանքով մահանալու էր նաև պայուսակը կրող կինը։
Նշվում է, որ կալանավորվածները խոստովանել են հանցանքը։




