ԿԳՄՍ նախարարությունն օրերս դարձյալ երկու դրամաշնորհ է հատկացրել ՔՊ-ական պատգամավորի ամուսնու տնօրինած Կինոյի հիմնադրամին։ Առաջին դրամաշնորհի չափը 43 միլիոն 454 հազար դրամ է՝ որպես «Թանկարժեք տղաներ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության նպատակով ներդրումների մասնակի վերադարձ։