Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին կոչ է արել ակտիվացնել հակամարտության դադարեցմանն ուղղված միջազգային ջանքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեին հայտնել է, որ ամերիկա-իսրայելական պատերազմն Իրանի դեմ ստեղծել է «աշխարհառազմավարական փակուղի», և կոչ է արել ակտիվացնել հակամարտության դադարեցմանն ուղղված միջազգային ջանքերը. տեղեկացրել է Al Jazeera-ն։

Թուրքիայի Հաղորդակցությունների վարչության հայտարարությունում նշվել է, որ Էրդողանը և Ռյութեն քննարկել են տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունները, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի հետ կաված հարցերը հեռախոսազրույցի ժամանակ։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ աջակցությունը Թուրքիայի հակաօդային պաշտպանությանը «ցուցադրել է իր զսպիչ հզորությունը եւ դաշինքի համերաշխությունը», ապա նաև նկատել՝ Թուրքիան շարունակում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջեւ պատերազմի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն ուղղված իր ջանքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930