Ընդդիմությունը պետք է նվիրվի իշխանափոխության սուրբ գործին, դրանից կարևոր ոչինչ չկա․ Սարգսյան
Լրագրողների հարցին՝ ո՞րն է եղել իր ամենամեծ սխալը, որի պատճառով իրեն մերժեցին և 8 տարվա Փաշինյանի իշխանության բերած պատերազմներից և դրանց հետևանքներից հետո իրեն վերադարձ չեղավ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Պարզ է, չէ՞, որ այս 8 տարիների ընթացքում ես ինձ հարց տվել եմ, բայց եկեք պայմանավորվենք, որ հիմա այդ հարցին չպատասխանեմ: Ես չեմ բացառում, որ տեսանելի ապագայում, այսինքն՝ իմ հրաժարականի օրը ես մի հոդված կհրապարակեմ, որտեղ այդ մասին կխոսեմ: Դա այն հարցն է, որ գրավոր խոսք է սիրում»:
Իսկ հարցին, թե ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Մինչև վերջ պետք է նվիրվի այն սուրբ գործին, որն օր առաջ երկրում իշխանափոխություն է անելու: Դրանից առավել կարևոր ոչինչ չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում



