Բաժիններ՝

Մյանմայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Մին Աուն Հլայնին

Մյանմայի Միության ժողովը (խորհրդարանը) հանրապետության նախագահ է ընտրել Մին Աուն Հլայնին:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով քվեների հաշվարկի տվյալները։

69-ամյա Հլայնի թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանականների մեծամասնությունը, որոնք մտնում են Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի (ստորին պալատ) և Ազգությունների ժողովի (վերին պալատ) կազմի մեջ։

2011 թվականին Հլայնը նշանակվել է զինված ուժերի գլխավոր հրամանատար, նաև դարձել Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի անդամ:

2021 թ․ փետրվարին զինվորականները Մին Աուն Հլայնի գլխավորությամբ տապալել են քաղաքացիական կառավարությունը՝ մեղադրելով դրա անդամներին 2020 թ․ նոյեմբերի ընտրություններում լայնածավալ ընտրակեղծիքների համար, և երկրում հայտարարել արտակարգ դրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930