Թող Ադրբեջանին հստակ ասեն՝ գույքագրի ու ներկայացնի իր հստակ պահանջները, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի՝ այդ պահանջներով նման պայմանագիր իրեն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։ Իսկ եթե այսպես են շարունակելու, հնարավոր է՝ մինչև 3000 թվական նման պայմանագիր չստորագրվի։
«Կան եվրոպամետներ, որոնք անգիտակից հայտարարում են, թե՝ ոչինչ, կմրսենք ու կսառենք մի 3 տարի, բայց հետո լավ կլինի, մի 10 տարի աղքատ կապրենք, բայց Հայաստանը կհասնի ԵՄ համապատասխան չափանիշներին։ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը կրկին մի 5 տարով տանել տնտեսական կոլապսի՝ աղետալի կլինի, որովհետև կարծում եմ՝ 6 ամիս հետո Հայաստանը կդատարկվի։ Մարդիկ կդադարեն հույս կապել Հայաստանի հետ և ո՛ չ կսառեն, ու ո՛չ էլ սոված կմնան»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։
«Եթե ենթադրենք, որ Արևմուտքը դա անում է անկեղծ, ու նրան իսկապես հայկական շահերն են անհանգստացնում, ապա պետք էր ենթադրել, որ Արցախը չպետք է հայաթափվեր, կամ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեին պատժամիջոցներ: Դա չեղավ: Իրականում, Արևմուտքի բոլոր հայտարարություններն ու գործողությունները մնում են այդ մակարդակում, կամ օրենսդիր իշխանությունների կողմից ազդարարված, բայց գործադիր իշխանությունների կողմից որպես պրակտիկ քաղաքականություն չկիրառված»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն ասաց, որ չպետք է խնդիրը դիտարկվեր որպես հումանիտար, որովհետև ցանկացած հումանիտար խնդիր ունի իր քաղաքական դրդապատճառները։ Հումանիտար խնդիրները ծնվում են քաղաքական գործողությունների, միջպետական հարաբերությունների և որոշակի քաղաքական գործընթացների արդյունքում։ Հետևաբար՝ դրանք չեն կարող ծնվել օդում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կա բնական աղետ՝ երաշտ, սով, որից առաջանում է հումանիտար աղետը։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան Ալիև հանդիպումից և դրան հաջորդած Շառլ Միշելի հայտարարության մասին, մի քանի թեզեր առանձնացրեց։
«Կա՞ պատմության մեջ գեթ մեկ դեպք, երբ եվրոպացի մի զինվոր եկել և մեր սահմանն է պաշտպանել։ Եթե Ռուսաստանը համարում եք մեր ոխերիմ թշնամին, իսկ ռուս խաղաղապահներն էլ իրենց գործառույթը չեն կատարում, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը զենքով չի գրավում Ստեփանակերտը, եթե չի գրավում, նշանակում է, որ պետք է Հայաստանն աշխատի այդ երկրի հետ. առաջարկի ռուսական և ադրբեջանական կողմերին կնքել տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ պայմանագիր, որով կսահմանվեն այն անցագրային ռեժիմները, որոնցով պետք է գործեն այդ կապուղիները»։