ՆԳՆ-ն հրատապ մեկ անձ եղանակով 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ է գնել «Արտլանչ»-ից

Ներքին գործերի նախարարությունն օրերս  ոչ մրցութային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել «Արտ լանչ»-ից։ Ընկերության իրավաբանական անվանումը «Ռեդի-Սթեդի» է։

Մեկ անգամ չէ, որ գրվել է՝ «Արտլանչի» գործերը լրիվ «աջ գնացին» այս իշխանությունների օրոք․ այս ՍՊԸ-ին վստահվեցին մի քանի ՔԿՀ-ների, ՊՆ-զորամասերի սննդամատակարարումը։ Նկատենք սակայն, որ ընկերությանն առնչվող լրջագույն խնդիրներ էլ են արդեն հասցրել արձանագրել․ դեռ 2021 թվականին Հաշվեքննիչ պալատը նշել էր՝ ««Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն դատապարտյալների սնունդը պատրաստել է ՔԿՀ-ների միջոցների հաշվին։

Ինչևէ․ ՆԳՆ-ն ՀՄԱ ընթացակարգով մարտի 18-ին «Ռեդի-Սթեդի»-ից գնել է 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ․ մատակարարման ժամկետ է նշվել մարտի 7-ից մինչև դեկտեմբեր 29-ը ներառյալ։ Ի դեպ, ըստ էլեկտրոնային գնումների հարթակի՝ սա այս ՍՊԸ-ի հետ ՆԳՆ-ի առաջին խոշոր համագործակցությունն է։

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն՝ «Արտ լանչ»-ը, գրանցվել է 2002 թվականից, իսկ պետգնումներում հայտնվել է 2017 թվականից, իսկ 2018 թվականից սկսել գերակտիվությունը պետգնումներում՝ 100 միլիոնավոր դրամների հարյուրավոր պայմանագրեր՝ պետական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում ոչ՝ մրցակցային գնման եղանակով։

Կարդացեք նաև

Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Բակուր Մելքոնյանի տիկնոջը՝ Գայանե Մարգարյանին:

Տեսանյութեր

Լրահոս