Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին չմիջամտել Թայվանի հարցին

Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և Միացյալ Նահանգները չպետք է միջամտի դրան, հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Չինաստանը կփորձի ստեղծել պայմաններ Թայվանի խաղաղ միացման համար՝ առանց ռազմական ուժ կիրառելու:

«Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և Թայվանի հարցի լուծումը բացառապես չինացի ժողովրդի գործն է: Մենք չենք հանդուրժի որևէ արտաքին ուժի միջամտություն»,- ասել է Լին Ցզյանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ հետախուզության հայտարարությունները։

Դիվանագետը նաև կոչ է արել ԱՄՆ-ին հավատարիմ մնալ «մեկ Չինաստան» սկզբունքին, ուղղել Չինաստանի նկատմամբ իր ընկալումը և դադարեցնել «չինական սպառնալիքի» տեսության ուռճացումը։

Տեսանյութեր

Լրահոս