ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր «Հայաստան» դաշինքի համագումարի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի շատ երկրներում է դեգերել, բայց, ի վերջո, վերադարձել է Հայաստան, քանի որ չի պատկերացրել, թե բացի Հայաստանից, ուրիշ որտեղ կարելի է ապագա կառուցել։
Իմ բոլոր պայուսակները, զգեստների 99 տոկոսը և ավելին ձեռք է բերվել ՀՀ-ից և Երևան քաղաքից. ի պատասխան հարցի, թե հնչում են քննադատություններ, որ նա կրում է կոկորդիլոսի կաշվից «Hermes» պայուսակ, ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը:
Իսրայելի դեպքում էլ է նպատակը «նույնական»՝ Իրանին պատճառել հնարավորինս շատ վնաս, որ այս երկիրն այևս չկարողանա Իսրայելի շահերի համար սպառնալիք լինել:
Հայաստանը թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին է։ Վերջին տարիների «սողացող» գործընթացները բերել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն գրեթե գոյություն չունի՝ որպես ինքնիշխան սուբյեկտ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Իսրայելի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ մարդասիրական հետևանքների։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից
Փետրվարի 11-ին «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել կուսակցության նախընտրական ցուցակը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շրջանցիկ թունել փողոցում:
Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը:Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ,
Այսօր «Հայաստան» դաշինքի համագումարից առաջ լրագրողները ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին արդյո՞ք ՀՀ իշխանությունների պահվածքը նորմալ է, երբ նստում են իրենց «քարոզարշավային ուրախ ավտոբուսն» ու մեկնում մարզեր։
Նիկոլ Փաշինյանը մարզային նախընտրական այցերը կառուցում է 7-8 տարիների «ձեռքբերումները» ներկայացնելու, հաշվետու երևալու տրամաբանության վրա․ թե տնտեսական ի՞նչ հաջողություններով է նախընտրական փուլ մտնում Նիկոլ Փաշինյանը, 168․am-ի հետ զրույցում գնահատել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ Բահրեյնում հարձակումների հետևանքով զոհվել է նաև առնվազն երկու մարդ։
Շաբաթ օրը՝ մարտի 14-ին, Ռոսենյորի «Չելսին» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։
Քաղաքագետը կարծում է, որ Իրանը չի կարող հաղթել պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ: Նրա խոսքով՝ Թրամփը թույլ չի տա, որ Իրանը դուրս գա այս հակամարտությունից նույնիսկ չեզոք կարգավիճակով։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպության գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հասարակական, հանրային գործիչներ»,-մանրամասնեց Իշխան Սաղաթելյանը:
ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիրը «անարդար էր ի սկզբանե» և կոչ է արել կասեցնել այն, հաղորդում է Politico-ն։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերության կողմից չի վճարվել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։
Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։
Շուրջ 17 օր է, ինչ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմում է Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ՝ վերջիններիս կողմից չհայտարարված պատերազմի մեկնարկից ի վեր:
Մարտի 16-ին դրոնային հարձակում էր տեղի ունեցել նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։
«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը դարձել է Իտալիայի Սերիա B-ում հանդես եկող «Չեզենայի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռումինիան որոշել է սահմանափակել վառելիքի արտահանումը՝ ներքին շուկայի կարիքները հոգալու համար, հայտարարել է վարչապետ Իլիե Բոլաժանը։