#ՀԻՄԱ. «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ հրապարակվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը:

Իսկ մինչ այդ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին:

«Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշել են շարունակել համագործակցությունը:

Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հասարակական, հանրային գործիչներ, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով»,-մանրամասնեց Իշխան Սաղաթելյանը` հայտնելով, որ «Հայաստան» դաշինքի ընտրական կարգախոսը լինելու է՝ «Միասին կարող ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031