Financial Times-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ի հարվածի դեպքում Իրանը մտադիր է լայնածավալ հակահարձակում ձեռնարկել
Իրանական իշխանությունները մտադիր են այս անգամ լայնածավալ պատասխան տալ ԱՄՆ-ի հարձակմանը, այլ ոչ թե սահմանափակվել նախկինում խորհրդանշական գործողություններով, չորեքշաբթի հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Թեհրանի ռեժիմին ծանոթ անձը հայտնել է, որ Իրանը փոխել է ԱՄՆ-ի նկատմամբ իր ռազմական պլանավորումը՝ հիմնականում խորհրդանշական պատասխանից անցնելով դեպի ռազմավարության, որը նպատակ ունի հակամարտության ժամանակ ԱՄՆ ուժերին և ակտիվներին նյութական վնաս հասցնել»,- գրում է պարբերականը։
Աղբյուրն ընդգծել է, որ այս անգամ «կռիվ-կռիվ խաղեր» չեն լինի, ինչպես 2020 և 2025 թվականներին ամերիկյան բազաների վրա հարվածները, որոնք նախապես հայտարարվել էին լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար։ Նա նշել է, որ Իրանը կհարձակվի իր զենքի հասանելիության սահմաններում գտնվող ամեն ինչի վրա, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում տեղակայված ամերիկյան նավերի և թիրախների։
Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ Թեհրանը բախման չի ձգտում և հույս ունի, որ հինգշաբթի Ժնևում նախատեսված Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կհարթեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հասնելու ճանապարհը։ Աղբյուրը հավելել է, որ Իրանը կարող է չգնալ լարվածության սրացման, եթե ԱՄՆ-ն որոշի «խիստ սահմանափակ հարված հասցնել»։



