Բաժիններ՝

Մբապեն բաց կթողնի «Ռեալ Մադրիդի» հաջորդ երկու խաղերը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղը (փետրվարի 25-ին) ձախ ծնկի վնասվածքի պատճառով։ AS-ի տվյալներով՝ ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի նաև Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղը (մարտի 2-ին)։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայիններ» վստահ են, որ Մբապեն կապաքինվի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղից առաջ (մարտի 7):

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 33 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 38 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում: Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս