Բաժիններ՝

The Telegraph-ը հրապարակել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն 10 տրանսֆերները

The Telegraph պարբերականը հրապարակել է Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն 10 տրանսֆերների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղը զբաղեցրել է հարձակվող Բրայան Մբեմոն, ով ամռանը «Բրենտֆորդից» միացել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Վարկանիշային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս ներկայացուցիչը չորրորդ տեղը զբաղեցրած դարպասապահ Սեննե Լամմենսն է, ով ակումբին միացել է բելգիական «Անտվերպենից»:

Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթիի» երկու նորեկներ՝ դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման և պաշտպան Մարկ Գեհին: Երկրորդ տեղում է «Սանդերլենդի» կիսապաշտպան Գրանիտ Ջական։

The Telegraph-ի վարկածով Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն 10 տրանսֆերները.

1. Բրայան Մբեմո – «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
2. Գրանիտ Ջակա – «Բայեր» – «Սանդերլենդ»
3. Մարկ Գեհի – «Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Սիթի»
4. Սեն Լամենս – «Անտվերպեն» – «Մանչեսթեր Յունայթեդ»
5. Ջանլուիջի Դոննարումա – ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»
6. Մարտին Սուբիմենդի – «Ռեալ Սոսյեդադ» – «Արսենալ»
7. Ուգո Էկիտիկե – «Այնտրախտ» – «Լիվերպուլ»
8. Ժոաո Պեդրո – «Բրայթոն» – «Չելսի»
9. Ռոբին Ռուֆս – «ՆԵԿ Նեյմեգերն» – «Սանդերլենդ»
10. Ջորդան Հենդերսոն – «Այաքս» – ​​«Բրենտֆորդ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս