Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ մեր թշնամիները պետք է երկար մտածեն. լինելու ենք այդ ոզնին. Ավետիք Քերոբյան
Փետրվարի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 24-28մ/վրկ արագությամբ: Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի հանրապետության առաջնության լավագույն մարզիկների անունները։
Լոռու մարզի դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի արդյունքում՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.857921 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 7 հողամասերի նկատմամբ:
Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը երեքշաբթի օրը հետախուզություն է իրականացրել Հորմուզի նեղուցի վրա, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է անցկացնում։
Արևագալի ժամերգությունը Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։
Քրիստին Լագարդը կարող է լքել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնը մինչև իր ութամյա ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում է նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը։
Միացյալ Թագավորությունը և Հայաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով «Defence Cyber Marvel 2026» բազմազգ վարժանքներին, որոնց մասնակցում են ավելի քան 2500 ներկայացուցիչներ 29 երկրներից, այս մասին նշված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Պատմության, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաշարադրումն անթույլատրելի է։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Բունվիլ քաղաքի Abundant Life Fellowship եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չկա որևէ ոչ ֆորմալ պայմանավորվածություն շարունակելու պահպանել ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (New START, СНВ-III, SNV-III) դրույթները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Յաուն։
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Կովկաս» համալիրի դիմաց, բախվել են 27-ամյա Գրիգոր Դ.-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Ռուբեն Թ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
#ՀԻՄԱ․ «ՀայաՔվե»-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում․ #ՈւՂԻՂ
Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:
Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։ Ռուսաստանի գեղասահքի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ելույթից հետո զբաղեցնում է ընթացիկ 5-րդ հորիզոնականը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին կարգադրություն է ստորագրել մի շարք պատգամավորների Բրյուսել գործուղելու մասին:
Վատիկանը չի միանա ԱՄՆ-ի գլխավորած Խաղաղության խորհրդին։ Այս մասին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։
Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) առաջնորդ Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ:
Պերուի Կոնգրեսը քվեարկել է ժամանակավոր նախագահ Խոսե Ջերիին պաշտոնանկ անելու օգտին, որը հետաքննության տակ է կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար: Որոշումը կայացվել է ընտրություններից երկու ամսից էլ պակաս ժամանակ առաջ, հաղորդում է AP-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի խաղաղության որևէ համաձայնագիր, որը կներառի ուկրաինական զորքերի միակողմանի դուրսբերում Դոնբասից և տարածաշրջանի փոխանցում Ռուսաստանին։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են շարունակել աշխատանքը հակամարտության ավարտի համաձայնագրի շուրջ և Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ժնևում անցկացված երրորդ եռակողմ բանակցություններից հետո։
Փետրվարի 17-ին Ժնևում կայացած Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերջին փուլի ընթացքում քաղաքական խումբը «փակուղու մեջ է հայտնվել», մինչդեռ ռազմական խումբը «շարունակել է առաջընթաց գրանցել», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 375 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 378.5 դրամ:
Ցանկացած քայլ, որը կարող է տանել իրավիճակի կարգավորման ճանապարհով, մեծ նշանակություն ունի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը: