Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չկա «ջենթլմենական համաձայնություն» ժամկետանց միջուկային պայմանագրի շուրջ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չկա որևէ ոչ ֆորմալ պայմանավորվածություն շարունակելու պահպանել ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (New START, СНВ-III, SNV-III) դրույթները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Յաուն։

Նա մեկնաբանել է Axios պարբերականի հրապարակումը, ըստ որի՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մոտ են համաձայնության՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ «Ես նման որևէ պայմանավորվածության մասին տեղեկություն չունեմ», – ասել է Յաուն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այդ հարցով որևէ «ջենթլմենական համաձայնություն» գոյություն չունի։

‌2010-ին կնքված պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին, արդյունքում աշխարհի միջուկային երկու գերտերությունները կես դարից ավելի առաջին անգամ իրենց ռազմավարական միջուկային զինանոցների վերաբերյալ չունեն որևէ պարտադիր սահմանափակում:

Տեսանյութեր

Լրահոս