Axios. Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները «փակուղու մեջ են» Մեդինսկու դիրքորոշման պատճառով

Փետրվարի 17-ին Ժնևում կայացած Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերջին փուլի ընթացքում քաղաքական խումբը «փակուղու մեջ է հայտնվել», մինչդեռ ռազմական խումբը «շարունակել է առաջընթաց գրանցել», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ սա պայմանավորված է ռուսական բանակցային թիմի ղեկավար Վլադիմիր Մեդինսկու արտահայտած դիրքորոշմամբ։

Մի աղբյուր հայտնել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները բողոքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հրապարակային հայտարարություններից։ Նրանք կարծում են, որ Զելենսկին լուրջ բանակցություններ չի վարում, այլ «փորձում է բարձրացնել իր ժողովրդականությունը երկրում՝ հնարավոր ընտրություններից առաջ»։

TASS-ի աղբյուրը նախկինում հայտարարել էր, որ մոտ վեց ժամ տևած բանակցությունների ընթացքում քննարկվել են «մեծ թեմաներ և մեծ փոխզիջումներ»։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ բանակցությունները «լարված են եղել»։ Հանդիպումից հետո Վլադիմիր Մեդինսկին չի խոսել լրագրողների հետ։

Կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728